Ներքին 4 տարի առաջ - 21:48 10-06-2022

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Սիրիայի դեսպանին

Մեծի Տանն Կիլիիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքում ընդունել է Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդ ալ-Քարիմ Ալիին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այսօր՝ Ուրբաթ, 10 Յունիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ երկար հանդիպում ունեցաւ Լիբանանի մօտ Սուրիոյ դեսպան Ալի Ապտ Ալ-Քարիմ Ալի: Հանդիպումին ներկայ էր նաեւ Լիբանանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունին:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու անցեալ շաբաթ Նորին Ս. Օծութեան Սուրիա կատարած այցելութեան, նախագահ Պաշշար Ասատին հետ ունեցած իր հանդիպումին եւ ապա Տէր Զօր այցելութեան:

Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց դեսպանին՝ իր այցելութեան գծով Սուրիոյ նախագահին ու պետական պատասխանատուներուն ցուցաբերած խոր յարգանքին եւ ջերմ հիւրասիրութեան համար, սուրիական սահմանէն սկսեալ մինչեւ Դամասկոս ու ապա Տէր Զօր: Ան նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց դեսպանին Սուրիոյ հայութեան նկատմամբ նախագահ Ասատին ու պետութեան ցուցաբերած վստահութեան ու աջակցութեան համար:

Սուրիոյ դեսպանը, իր կարգին, իր ուրախութիւնը յայտնեց, որ դարձեալ կը գտնուի Անթիլիասի Մայրավանքէն ներս՝ Վեհափառ Հայրապետին մօտ: Ան անգամ մը եւս վստահեցուց, թէ Սուրիոյ հայութիւնը, իբրեւ անբաժան մասը սուրիական հայրենիքին, կարեւոր դեր ունեցած է եւ պէտք է շարունակէ ունենալ Սուրիոյ վերածաղկումի աշխատանքներէն ներս, յատկապէս տնտեսական ու ճարտարարուեստական մարզերուն մէջ:

Ապա, դեսպանն ու երեսփոխան Բագրատունին ճաշի հիւրը եղան Նորին Ս. Օծութեան։

Անցեալ շաբաթ Դամասկոս այցելութեան, նախագահին հետ հանդիպման եւ ապա Տէր Զօր այցելութեան, Վեհափառ Հայրապետին ընկերակցած էին երեսփոխան Յակոբ Բագրատունի, Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպուեան, Բերիոյ Թեմի Ազգային Վարչութեան ատենապետ Սումպուլ Սումպուլեան, Սուրիոյ Խորհրդարանէն ներս համայնքի պետական երեսփոխան Ժիրայր Ռէիսեան եւ համայնքային այլ պատասխանատուներ:

Յայտնենք, որ շարք մը նկատումներէ ու իրողութիւններէ մեկնած, Վեհափառ Հայրապետին Տէր Զօր կատարած այցելութիւնը պետական թէ հայ պատասխանատուներուն կողմէ նկատուած էր իբրեւ պատմական այցելութիւն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ