Ավելին 4 տարի առաջ - 16:08 09-06-2022

Աշխարհում երեխաների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի ավելի քան 700  դեպք  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություններ ունի, որ աշխարհում երեխաների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի ավելի քան 700 ենթադրյալ դեպք։ Այս հիվանդության մասին հաղորդումներ են ստացվել 34 երկրներից, չորեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն շարունակում է երեխաների շրջանում անհայտ ծագման հեպատիտի մասին հաղորդումների մոնիտորինգը։ 34 երկրներից ստացվել է ավելի քան 700 հավանական դեպքի մասին տեղեկություն, ևս 112 դեպքով տարվում է հետաքննություն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով, առնվազն 38 երեխաների պահանջվել է լյարդի փոխպատվաստում, իսկ 10 դեպքում հիվանդությունը հանգեցրել է մահվան։

Ինչպես ընդգծել է Գեբրեյեսուսը, «հինգ վիրուսները, որոնք սովորաբար առաջացնում են հեպատիտ, չեն հայտնաբերվել այդ դեպքերից ոչ մեկում»: «ԱՀԿ-ն ամեն տարի հաղորդումներ է ստանում հեպատիտի անբացատրելի դեպքերի մասին, սակայն մի քանի երկրներ հայտարարել են, որ (հիվանդացության) մակարդակը, որին նրանք հետևում են, գերազանցում է սպասվածը»,- ամփոփել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ