Ներքին 4 տարի առաջ - 11:01 08-06-2022

Կրակոցներ Լոռիում. 28-ամյա երիտասարդը մահացել է

Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչը՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչը՝ 25-ամյա Բորիս Վանյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին՝ ժամը 23։30-ի սահմանում, Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լոռու մարզի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քաղաքացի դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունի և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բժաին, որտեղ վերջինս հայտնել է, որ հունիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմանում, իր ընկերոջ հետ տուն վերադառնալիս ճանապարհին նկատել են Ս. Դավոյանին, փորձել են օգնել նրան և տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորը իրենց հայտնել է, որ իր վրա կրակել է ոմն Բորիսիկը։ Նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմանում, «Ստեփանավան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բ. Վանյանը։ Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում և որտեղ է նշված վնասվածքները ստացել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ երեկ՝ առավոտյան՝ ժամը 06։00-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո տեղում Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործէ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ