Արտաքին 4 տարի առաջ - 15:44 06-06-2022

Կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը. Էրդողանի ուղերձը՝ Շուշիից

Բաքվում անցկացվող «Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Նշյալ նիստի ընթացքում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն կարդացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Դրանում շեշտվել է էներգետիկ ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության մասին, որի արդյունքում իրականացվել են «տարածաշրջանային ու միջազգային առումով կենսական նշանակություն ունեցող այնպիսի նախագծեր», ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP):

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը (ՀԳՄ), որի ողնաշարը կազմում է TANAP-ը, դարձել է Եվրոպայի 4-րդ գազային զարկերակը: Դրանով առ այսօր Թուրքիա է տեղափոխվել 15 մլրդ խմ, իսկ Եվրոպա՝ 10 մլրդ խմ բնական գազ:

Էրդողանը նշել է, որ մեծացնելու են ՀԳՄ-ի ծավալները, ինչն Ալիևի հետ միասին ամրագրել են նաև «Շուշիի հռչակագրում»:

Էրդողանը կարևոր քայլ է համարել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի քայլերն ու ավելացրել. «Այս համատեքստում շատ կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով