Ներքին 4 տարի առաջ - 21:19 03-06-2022

Փոխոստիկանապետը հայտնել է, որ ցուցարաներն իբրև թե հարվածել են քարերով

«Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում: Հենց դրա համար էլ կիրառվեցին հատուկ միջոցներ»։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը,լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով արդարացնել իրենց վայրագությունները։

Նա նշեց, որ հարկ եղած դեպքում հանդարտացնելու համար նաև պետք է կիրառել հատուկ միջոցներ։

«Խաղաղ ակցիա չէր»,- նշել է փոխոստիկանապետը։

Իշխան Սաղաթելյանը պահանջեց ոստիկաններից հեռանալ ճանապարհից և թույլ տալ շարունակել երթը։

Ոստիկանները պահանջեցին մի քիչ հետ գնա ժողովուրդը, իրենք էլ ճանապարհ կբացեն։

Լրագրողի հարցին՝ հատուկ միջոցի կիրառումից տուժած քաղաքացիներ կա՞ն, Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին քիչ հետո կխոսի։

Հիշեցնենք, որ կառավարության ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Ոստիկանների ու քաղաքացիների միջև սկսվեց բախում։ Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ