Ներքին 4 տարի առաջ - 16:17 03-06-2022

Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին ներկա էր 33 պատգամավոր․ քվորում չկար

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին ներկա են 33 պատգամավոր։ Քվորում ունենալու համար անհրաժեշտ էր, որ ներկա լինի պատգամավորների ընդհանուր թվի կեսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես արդեն հայտարարել էին, չեն մասնակցում նիստին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է այնքան, մինչև անհրաժեշտ քանակությամբ պատգամավորներ գրանցվեն, բայց ոչ ավելի քան, 4 ժամ։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը վարման կարգով խոսք խնդրեց, որին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ինչի՞ վարման կարգով, նիստ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ