Ներքին 4 տարի առաջ - 14:14 31-05-2022

Մանրամասներ Հայկ Սարգսյանի ձերբակալման վերաբերյալ

Oragir.news-ն արդեն գրել է, որ երեկ կառավարական 3-րդ առանձնատան դիմաց ընդդիմության կատարած գործողությունների համար ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

Մեզ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ձերբակալման դրվագից։ Ականատեսները պատմում են, որ Հայկ Սարգսյանը սրճելիս է եղել Արամի փողոցում գտվնող «Մասուր» ռեստորանում՝ կառավարական 3-րդ մասնաշենքից քիչ հեռու։ Ռեստորան են ներխուժել ոստիկանները, սեղանները շուռ տալով, ջարդելով, աղմուկ- աղաղակով, ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել Հայկ Սարգսյանին։

Մեզ հայտնեցին, որ այնտեղ գտնվող կանայք սաստիկ վախեցել են ոստիկանների հախուռն գործողություններից։ «Մասուր» ռեստորանից մեզ հետ զրույցում հերքեցին, որ ոստիկանները սեղաններ են շուռ տվել, գույք են վնասել՝ հավանաբար չցանկանալով իշխանությունների հետ խնդիրներ ունենալ։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը