Ներքին 4 տարի առաջ - 13:29 28-05-2022

Սիսիանում անցակետի վերաբերյալ տեղեկատվություն վաղուց դրել ենք․ Գաբրիելյան

Այսօր վաղ առավոտից տեղեկություններ էինք ստանում, որ Սիսիանի անցակետում ոստիկանները նորից ստուգում են Երևան եկող մեքենաները։ Տեղեկատվությունը ճշտելու համար oragir.news-ը կապ հաստատեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։

Նա մեզ հետ զրույցում, պատասխանելով տարածված այն լուրերին, թե Սիսիանի անցակետում սկսել են նորից Երևան եկող ավտոմեքենաները ստուգել, ասաց. «Սիսիանում անցակետի վերաբերյալ մենք տեղեկատվություն վաղուց դրել ենք» ։

Իսկ մեր այն հարցին, թե հայտարարությունը որտեղ է տարածված եղել, պատասխանեց. «Շուտ է եղել դա, մի քանի շաբաթ առաջվա տեղեկատվություն է եղել, եթե նայեք մեր կայքում, կտեսնեք, ես ստույգ ժամանակ չեմ հիշում»,- ասաց Գաբրիելյանը։

Հարցին, թե Երևան եկող մեքենաների ստուգումը ինչ-որ կապ ունի՞ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների և հանրահավաքների հետ, պատասխանեց. «Ես Ձեր հարցին արդեն պատասխանել եմ»։

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ Սիսիանի անցակետում նորից իրականացվում էր ստուգում, որի ժամանակ Շաքե անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Այս դեպքը ևս զուգադիպել էր Երևանում ընդդիմության կողմից հրավիրած հանրահավաքին։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում