Ներքին 4 տարի առաջ - 18:22 26-05-2022

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԼԻՖ-ի գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից, և մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր:

Մտքեր են փոխանակվել ամրապնդման և թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում