Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:26 25-05-2022

Իրենց կառավարած Հայաստանում զարգանում է «խումարբազությունը»․ Արթուր Խաչատրյան

«Տնտեսական աճը խանութներում շատ ավելի պարզ է երևում․ այն ձեթը, որը խանութներում տարի-տարիուկես առաջ 750 դրամ արժեր, այսօր արժի 1200 դրամ, այնպես որ, ինքը ինչ թվեր ուզում է հրապարակի, իրականությունը լրիվ այլ է։ Իր հրապարակած թվերին ծանոթ չեմ, բայց կարող եմ վիճակագրական կոմիտեի թվերն ասել, որոնց համաձայն գյուղատնտեսությունը դարձյալ 2,5 տոկոսով նվազել է, արդյունաբերությունը աճել է ինչ-որ 3-3,5 տոկոսով, փոխարենը աճել են ծառայութունները, որոնց ամենամեծ բաժինը «ղումարով» խաղերն են։ Իրենց կառավարած Հայաստանում զարգանում է «խումարբազությունը»։ Ժողովրդին նստացրել են օնլայն կազինոների «ասեղին»․ դա է այսօրվա էկոնոմիկայի նախարարության գործունեության արդյունքը, և նաև փողի մսխումը ճանապարհներ կառուցելու վրա։ Իրենց հպարտություն Գորիս-Կապան մայրուղին սկսել է քանդվել, մի քանի ամիս էլ չտևեց․ այ դա է իրենց գործունեության արդյունքը, ինչ-որ թվեր հրապարակելով՝ էկոնոմիկայի նախարարը թող չփորձի մարդկանց աչքին թոզ փչել»,- այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ պատասխանելով Էկոնոմիկայի նախարարի այսօրվա արած հայտարարությանը և անդրադառնալով հրապարակված թվերին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար