Ներքին 4 տարի առաջ - 20:05 25-05-2022

«Հրազդան» ցեմենտի գործարանի աշխատակցիներին աշխատավարձ չեն տալիս. նրանք բողոքում են

«Հրազդան» ցեմենտի գործարանի աշխատակիցները վաղը բողոքի ակցիա են անելու հիմնարկում. պատճառը աշխատավարձ չտալն է։

Oragir.news-ի հետ զրույցում աշխատակիցներից Խաչիկն ասաց, որ հունվար ամսից աշխատավարձ չեն ստացել, բացառությամբ` մարտ ամսի. «Մենակ մարտ ամսինն ենք ստացել։ Վաղը ուզում ենք պատասխանը լսել»։

Մեր զրուցակցի խոսքով` նախկինում պատճառաբանել են, որ արտադրանքը չի վաճառվում, այդ իսկ պատճառով աշխատավարձ չեն տալիս. «Բայց հիմա արտադրանք կա, վաճառում են, բայց էլի չեն տալիս»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի