Ներքին 4 տարի առաջ - 15:11 24-05-2022

ԲԴԽ-ում խուճապ է սկսվել, երբ իմացել են, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ բողոքը քննելու է դատավոր Արշակ Վարդանյանը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Փաստաբան Երեմ Սարգսյանը ահազանգել էր, որ համակարգչային ծրագրով գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին, ինչը լուրջ խուճապ է առաջացրել ԲԴԽ-ում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը վերցրել է Արշակ Վարդանյանի վարույթից եւ ձեռքով մակագրել նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Այս ամենն արվել է մեկ պատճառով․ քանի որ Վարդանյանի վերաբերյալ ԲԴԽ-ում կասկածներ են ունեցել, որ նա կփոխի Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը, այդ իսկ պատճառով գործը մակագրել են «իրենց դատավոր» Ռուբիկ Մխիթարյանին, որը կկայացնի այնպիսի դատական ակտ, ինչպիսին իրենք են ուզում։

Oragir.news-ի հետ զրույցում դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ մինչեւ այսօր ինքն այդպիսի նյութ չունի․ «Իմ կազմը նյութ չի ստացել, ես էլ իրենց հետ, կարճ ասած՝ նյութերի երեսը չենք տեսել»։ Հարցին, թե Վերաքննիչ դատարանում մակագրման համակարգը վերականգնվել է, ինչպե՞ս է լինում, որ ձեռքով է մակագրում դատարանի նախագահը, դատավորն ասաց․ «Ասում են, որ վերականգնվել է, մի քանի գործ էլ ստացել ենք համակարգչային մակագրությամբ, բայց սա թե ինչ է, ինչո՞ւ է ձեռքով, չգիտեմ։ Մի քիչ զարմանալի է․․․ Երեւի ինձ համակարգչով է մակագրվել, հետո բռնել ձեռքով մակագրել են, ճիշտն ասած՝ չեն կարում բացատարությունը տանը։ Ընդհանուր առմամբ ցանկալի է, որ համակարգը մակագրի, մենք էլ քննենք, բայց դե մինչեւ մեզ հասնելը վերամակագրում լինո՞ւմ է, թե՞ չէ, դա դատարանի նախագահի պազիցիան է»։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում մեղադրող դատախազները միջնորդել էին անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը միջնորդել է գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակել էր որոշումը՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը։

Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ