Արտաքին 4 տարի առաջ - 10:42 23-05-2022

Վրաստանի սահմաններին արագ փչացող ապրանքների համար «կանաչ միջանցք» է գործում

Վրաստանից արտահանվող արագ փչացող ապրանքներին կտրվի հատուկ կանաչ կարգավիճակ, որպեսզի բեռնատարները հերթ չկանգնեն, «Նովոստի-Գրուզիա»-ին տված հարցազրույցում ասել է դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Իվա Չկոնիան։

«Այս մեխանիզմն արդեն գործում է։ Արտահանվող արագ փչացող ապրանքների՝ միրգ-բանջարեղենի համար «կանաչ միջանցքը» գործում է բոլոր հսկիչ անցակետերում, առաջին հերթին՝ Կազբեգի-Վերին Լարսում, որով անցնում է ամենամեծ հոսքը»,- ասել է Չկոնիան։

Նրա խոսքով, արտահանվող վրացական գյուղմթերքի 90%-ն այժմ տեղափոխվում է վրաց-ռուսական ցամաքային սահմանով։ «Կանաչ միջանցքից» օգտվելու համար պարեկային ոստիկանությանը և սահմանին բեռի տեսակը հաստատող փաստաթղթեր ներկայացնելուց հետո Վրաստանի տարածքից այն դուրս բերելու համար 24-ից 36 ժամ կպահանջվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի