Սպորտ 4 տարի առաջ - 17:03 20-05-2022

«Ինտերը» լրջորեն աշխատում է Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ

Օրերս հայտնի դարձավ, որ 4 ակումբներ՝ «Տոտենհեմը», «Ասթոն Վիլան», «Նապոլին» և «Ինտերը» հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ չնայած «Ռոմայի» հետ նախնական պայմանավորվածություն ունենալուն՝ Մխիթարյանը դիտարկում է «Ինտեր» տեղափոխվելու հնարավորությունը։ Աղբյուրը հայտնում է, որ միլանյան ակումբը լրջորեն աշխատում է Հենրիխին ձեռք բերելու ուղղությամբ։

Նշվում է նաև, որ «Ինտերը» առաջիկայում կապ կպահի հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ «Calciomercato»-ի տեղեկության համաձայն էլ՝ «Ինտերը» ցանկանում է օգտվել «Ռոմայի» դանդաղկոտությունից և կոնկրետ առաջարկ անել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 25-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից հետո «Ռոման» 2 տարվա պայմանագիր է առաջարկելու իր 77 համարին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել