Մամուլ 4 տարի առաջ - 07:54 17-05-2022

Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նման աշխատակիցներին անգամ արձակուրդի դիմում գրել չեն պարտադրում, ասում են` գնա տուն, հանգստացի, հետո կվերադառնաս։
Հիշեցնենք, որ վերջերս հաճախ է տեղեկատվություն տարածվում, որ ոստիկանության աշխատակիցներից ոմանք ընդդիմանում են, չեն ցանկանում կատարել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամանները։ Անգամ լուրեր տարածվեցին, թե ազատման դիմում գրողներ կան, սակայն դիմումները ղեկավար կազմը չի ստորագրում՝ փորձում են համոզել, որ հետ վերցնեն դիմումները, խոստացել են պարգեւավճարներ։ Եվ չնայած ոստիկանությունից շտապեցին հերքել մի քանի ոստիկանի մասով հրապարակված տեղեկատվությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ հրապարակված անուններով ոստիկանները դիմումներ գրել են, այլ հարց է, որ վերեւից կանխել են հրաժարականների գործընթացը եւ նրանց եւս առաջարկել են «հանգստանալ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք

Ձեզ գուցե հետաքրքրի