Արտաքին 4 տարի առաջ - 09:06 17-05-2022

Ուկրաինան հաստատել է «Ազովստալից» 264 զինվորականի տարհանումը

Նովոազովսկ է տեղափոխվել 53 ծանր վիրավոր, ևս 211 մարդ հումանիտար միջանցքով տեղափոխվել է Օլենևկա, հաղորդել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը։
«Տուն վերադարձի համար կիրականացվի փոխանակման ընթացակարգ։ Ինչ վերաբերում է դեռևս «Ազովստալի» տարածքում մնացած պաշտպաններին՝ համատեղ ջանքերով նրանց փրկելու միջոցառումներ են իրականացվում»,- ասել է նա։
«Մարիուպոլի պաշտպաններն ամբողջությամբ կատարել են հրամանատարության կողմից առաջադրված բոլոր խնդիրները։ Ցավոք, մենք «Ազովստալը» ռազմական ճանապարհով ապաշրջափակելու հնարավորություն չունենք։ Ամբողջ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի համար ամենակարևոր ընդհանուր խնդիրը Մարիուպոլի պաշտպանների կյանքը փրկելն է»,- ասել է Մալյարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին