Արտաքին 4 տարի առաջ - 17:57 25-04-2022

ՌԴ ՊՆ-ն պատրաստ է մարդասիրական միջանցք բացել «Ազովստալից»

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է մարդասիրական միջանցք բացել «Ազովստալից»: Այն կբացվի տեղական ժամանակով ժամը 14.00-ից և կնախատեսվի «քաղաքացիական անձանց համար, որոնց մասին հայտարարել է Կիևը»։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին Մարիուպոլը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Միաժամանակ «Ազովստալ» ձեռնարկության թունելներում ու ռմբապաստարաններում են գտնվում ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ «Ազով» ջոկատի և Ուկրաինայի 36-րդ ծովային հետևակի զինծառայողներ։

Ուկրաինայի իշխանությունները պահանջել են հումանիտար միջանցք բացել անցյալ շաբաթ։ Այդ ժամանակ այդ պահանջը մնացել է անպատասխան։

«Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն և պաշտոնապես հայտարարում է, որ «Ազովստալից» խաղաղ բնակիչների դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, բացառությամբ Կիևի իշխանությունների և ազգայնական կազմավորումների հրամանատարների սկզբունքային որոշման՝ շարունակելու քաղաքացիական անձանց պահել որպես «կենդանի վահան»։ Եթե քաղաքացիական անձինք դեռևս մետալուրգիական գործարանում են, ապա մենք Կիևի իշխանություններից կտրականապես պահանջում ենք անհապաղ համապատասխան հրաման արձակել ազգայնական կազմավորումների հրամանատարներին՝ նրանց ազատելու համար»,- ասել է Ռուսաստանի Դաշնության մարդասիրական արձագանքման հարցերով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար Միխայիլ Միզինցևը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները