Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 16-05-2022

Թուրքիան Եվրոպային առաջարկել է ռուսական գազի այլընտրանք

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Արևելյան Միջերկրականից գազ ուղարկել Եվրոպա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։

Մատակարարումները կիրականացվեն որպես Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման այլընտրանք։

«(Ռուսական կապույտ վառելիքի) հիմնական այլընտրանքներից մեկը Արևելյան Միջերկրականից գազն է։ Թուրքիան պատրաստ է օգնել այս հարցում և լինել այս գործընթացի մասը»,- ընդգծել է Քալընը։

Ինչպես հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը, Անկարան բաց է գազային ռեսուրսների մատակարարման հարցում տվյալ գաղափարի համար։

«Մենք գազատար ունենք, որը գնում է մինչև Ջեյհան…»,- ասել է Քալընը: