Արտաքին 4 տարի առաջ - 20:32 14-05-2022

Պարենային ապրանքների համաշխարհային գները բարձրանում են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով. Զախարովա

Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության, այլ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին շաբաթ Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կարող է համաշխարհային սով առաջանալ։

«Գներն աճում են ԱՄՆ-ի ճնշման ներքո կոլեկտիվ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով: Սա ուղղակի պատճառն է։ Սա չհասկանալը կա՛մ հիմարության, կա՛մ հասարակությանը միտումնավոր մոլորության մեջ գցելու նշան է»,- ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով, Ուկրաինայի պետականության փլուզումը նույնպես հավաքական Արևմուտքի գործն է։

«Դրանում ներգրավված են նաև տիկին Բերբոկի նախորդները, որոնք ոչ միայն միջամտել են այս երկրի իրավիճակին, այլև մոդելավորել են Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականությունը՝ դարձնելով ձեռքով կառավարման ռեժիմ»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում