Արտաքին 4 տարի առաջ - 19:08 12-05-2022

Թուրք վերլուծաբանը Հունաստանի նավատորմին սպառնում է թուրքական ԱԹՍ-ներով

Վերջերս հունական մամուլում կարծիք էր շրջանառվել, որի համաձայն՝ Աթենքը պետք է ուժեղացնի հսկողությունը Էգեյան ծովում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքների:
Մասնավորապես որոշ փորձագետներ առաջարկել են մեծացնել Էգեյան ծովում Հունաստանի ռազմածովային ուժերի ներկայությունը: Խոսվել է ռազմանավերի քանակն ավելացնելու մասին: Հաղորդում է ermenihaber-ը:

Հունական մամուլում շրջանառվող կարծիքները և առաջարկները քննարկման թեմա են դարձել թուրքական մամուլում:

Թուրքական պետական TRT լրատվամիջոցի սյունակագիր, վերլուծաբան Սերթաչ Աքսանը, խոսելով վերոնշյալի մասին, առաջարկել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված հասցնել հունական ռազմանավերին:

Ըստ սյունակագրի՝ պատերազմի դեպքում ռազմական գործողությունները կընթանան ողջ Էգեյան ծովում:
Նրա կարծիքով, պատերազմի դեպքում հունական նավատորմը ի վիճակի չի լինի կանգնեցնելու թուրքական ուժերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ