Միտք 4 տարի առաջ - 21:32 10-05-2022

Դումանյանը «նստել» է ֆեյսբուքում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախարարությունում ընդամենը սիմվոլիկ դերակատարություն ունի: Նրան ասել են, որ կարող է ժապավեններ կտրել, հյուրեր ընդունել, ժամանակ առ ժամանակ ասուլիսների մասնակցել, եթե ասելիք էլ չունենա, գոնե թղթից կարդալ մամուլի հաղորդագրությունները:

Գերատեսչության աշխատակիցները փաստում են, որ նախարարի հեռախոսներին ժամերով անգամ զանգ չի գալիս, ինչն ուղղակի անհավատալի է, քանի որ մեր իրականության մեջ երբեք նման՝ պարապությունից հորանջող նախարար չի եղել:

Վերջին շրջանում, սակայն, նախարարի զբաղվածությունը մի քիչ աճել է: «Վերեւից» նրան հրահանգել են հետեւել, թե սոցցանցերում կրթության ոլորտի մարդիկ ինչ գրառումներ են կատարում: Օրինակ՝ նա նման գործի վրա «բռնացրել» է ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանին ու իսկույն զանգել նրա տնօրենին: Վահրամ Դումանյանը դժգոհել է բառամթերքից, որով ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչն արտահայտվել է կառավարության հասցեին:

Ափսոս, նախարարը չի մտաբերել, որ իր սիրելի կառավարության սիրելի շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, հայհոյախառն խոսույթի գերռեկորդ է գրանցել: Կամ գուցե Դումանյանի ականջին Նիկոլի արտաբերած «թափ տալը», «շինել»-ը, «շնաբարո դուրսպրծուկը» եւ մնացյալը ուղղակի քնքուշ հաճոյախոսություննե՞ր են:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ