Մամուլ 4 տարի առաջ - 08:17 10-05-2022

Քաղպայմանագիրը մտել է ընտրությունների փուլ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին, մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաեւ նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները եւ քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 21-ից դարձնելով 16․ որտեղ ներգրավված կլինեն Փաշինյանի ամենահավատարիմները։ Դրա փոխարեն կգործի ՔՊ խորհուրդ, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, եւ խորհրդում տեղ կգտնեն ֆրակցիայի բոլոր մյուս անդամները, ինչպես նաեւ մարզերի ներկայացուցիչները։ Խորհրդի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է, այն, ըստ ամենայնի, համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախ մարզերում են ընտրում, ապա՝ կենտրոնում։ Հարությունյանի գլխավորությամբ շաբաթ օրը Ապարանում կայացել է կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին