Արտաքին 4 տարի առաջ - 15:13 06-05-2022

KFC-ի սեփականատերը որոշել է վաճառել բիզնեսը Ռուսաստանում. «Կոմերսանտ»  

«ՎՏԲ Կապիտալ» ներդրումային հիմնադրամը չի կարողացել գնել AmRest եվրոպական ռեստորանային հոլդինգի ռուսական ստորաբաժանումը, որը Ռուսաստանում կառավարում է KFC և Pizza Hut 267 հաստատությունները: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով հանրային սննդի շուկայի աղբյուրին և կողմերից մեկին մերձ զրուցակցին։

Աղբյուրները պնդում են, որ գործարքը սկսել է քննարկվել մինչև Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմ սկսելը։ Բայց այն բանից հետո, երբ ապրիլի 8-ին Եվրամիությունը արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ՎՏԲ-ի դեմ, AmRest-ը հրաժարվել է ներդրումային հիմնադրամի հետ գործարքից: ԵՄ ընկերությունները չեն կարող այն ընկերությունների ակտիվների վերաբերյալ վաճառքի գործարքներ կատարել, որոնք պատժամիջոցների տակ են: AmRest-ը և «ՎՏԲ Կապիտալը» այս մասին մեկնաբանություն չեն արել։

Չկայացած վաճառքից հետո AmRest-ը սկսել է Ռուսաստանում իր բիզնեսի նոր գնորդներ փնտրել, «Կոմերսանտ»-ին ասել է Սանկտ Պետերբուրգի ռեստորանատերերից մեկը, որը գնելու առաջարկ է ստացել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ