Արտաքին 4 տարի առաջ - 14:44 05-05-2022

Ռուսաստանն արտաքսում է Դանիայի դեսպանատան 7 աշխատակիցների

Մոսկվան, կապված Դանիայից ռուս դիվանագետների արտաքսման հետ, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում թագավորության դեսպանատան յոթ աշխատակցի, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


«Նրանց երկշաբաթյա ժամկետ է տրված երկիրը լքելու համար: Ինչպես նաև վիզա չի տրամադրվել Դանիայի դիվանագիտական ​​առաքելության դիվանագետին»,- հայտնել են նախարարությունից։

Դանիայի կառավարությունը 15 ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու որոշում էր կայացրել ապրիլի սկզբին։

«Սա պատմական քայլ է, որը մենք անում ենք այստեղ դանիական կողմից: Բայց մենք դա անում ենք նաև մեծ թվով եվրոպական երկրների հետ միասին, քանի որ ցանկանում ենք պաշտպանել մեր անվտանգությունը»,- ասվել էր Դանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները