Սպորտ Ներքին 4 տարի առաջ - 13:20 05-05-2022

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ:

67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

Ավելի վաղ առաջինը պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկել էր 108 կգ և հրել` 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով նա դարձել էր աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ