Ներքին 4 տարի առաջ - 10:32 05-05-2022

Մեքենաներից հափշտակել են մարտկոցներ․ ավարտվել է քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև գողության փորձի մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր երկու ընկերների հետ նախնական համաձայնության գալով, 2021թ. մարտ ամսին մարզի տարբեր գյուղերի փողոցներում կայանած ավտոմեքենաներից հափշտակել է մարտկոցներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Բացի այդ՝ նույն ամսվա ընթացքում հիշյալ անձինք, բացելով մարզի տարբեր քաղաքներում գործող ավտոլվացման կետերում տեղադրված մետաղադրամներ ընդունող սարքերի դռները, հափշտակել են դրանցում եղած գումարը, իսկ ավտոլվացման կետերից երկուսում փորձել են հափշտակություն կատարել, սակայն մետաղադրամներ չգտնելով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և հեռացել են:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն և նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով