Ներքին 4 տարի առաջ - 11:43 04-05-2022

Կարևորը՝ Նիկոլը ձերբակալվել ա արդեն․ լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում

Վաղ առավոտից վերսկսվել են ընդդիմության անհնազանդության ցույցերը։ Ազատագրական շարժման անամները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրաապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ դավաճանության կասկածով քրեական գործ հարուցելու շուրջ։

Հանրապետության հրապարակում քաղաքացիներից մեկը կրում էր Նիկոլ Փաշինյանի դիմակը և վազում հրապարակով մեկ։ Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով ասաց. «Պարոնա՛յք ոստիկաններ, ձերբակալե՛ք Նիկոլին»: Ոստիկանները սկսեցին հետապնդել փախչող երիտասարդին, ի վերջո, բռնեցին, գետնին տապալեցին եւ բերման ենթարկեցին: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նաեւ ազատագրական շարժման մյուս անդամներին:

Քաղաքացիներից մեկը ոստիկանական մեքենան նստելիս ասում էր․ «Կարևորը՝ Նիկոլը ձերբակալվել ա արդեն»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը