Ներքին 4 տարի առաջ - 13:21 03-05-2022

Բերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի ուսը

«Դիմադրություն» շարժման հայրենադարձ մասնակից Կարապետ Հայրապետյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս կոտրել են ուսը։

Այդուհանդերձ, նրան անմիջապես չեն տեղափոխել բուժզննման, փոխարենը երկու ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո միայն տեղափոխել են շտապ օգնության հիվանդանոց ու ցուցաբերել բժշկական օգնություն:

Հայտնենք, որ Կարապետ Հայրապետյանը լիբանանահայ հայրենադարձ է, ՀՅԴ անդամ, մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Կարապետ Հայրապետյանը, 44-օրյա գոյապայքարի օրերին մարտնչելով ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում, վիրավորվել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանության ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք Կարապետ Հայրապետյանի բժշկական հետազոտության արձանագրությունը:

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով