Ներքին 4 տարի առաջ - 12:06 30-04-2022

Գագիկ Ջհանգիրյանի համեստ հայտարարագիրը

Oragir.news-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Այս շաբաթ ներկայացնում ենք ԲԴԽ նախագահի պաշտանակատար Գագիկ Ջհանգիրյանի հայտարարագիրը։

Նշենք, որ մայիսի 6-ին ՍԴ-ն Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցով որոշում պետք է կայացնի։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ որոշումը լինելու է ընդդեմ Ջհանգրյանի, ուստի չի բացառվում, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ջհանգիրյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։

Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2021 թ-ի հունվարի 22-ին, ապրիլի 15-ին նա ստանձնել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները։
Վերջին հայտարարագիրը նա ներայացրել է 2021 թ-ի փետրվարի 18-ին։
Ջհանգիրյանը բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է բացառապես 1500 դրամ բանկային հաշիվ, 500 հազար դրամ կանխիկ միջոցներ։

Հատկանշական է, որ որևէ անշարժ գույք, տրանսպորտային միջոց, առևտրային կազմակերպության բաժնեմաս, անգամ թանկարժեք իր ո՛չ Ջհանգիրյանը, ո՛չ նրա կինը չեն հայտարարագրել, թեև ԲԴԽ անդամ ընտրվելու ընթացքում բավական շատ խոսվեց նրան պատկանող բիզնեսների ու «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող նրա առանձնատան մասին, որն այժմ վարձակալությամբ տրված է Իրաքի դեսպանատանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ