Ավելին 4 տարի առաջ - 23:49 29-04-2022

Whatsapp-ը կունենա Instagram-ի գործառույթներից մեկը

WhatsApp մեսենջերի ադմինիստրացիան աշխատում է կոնտակտների ստատուսներին արձագանք թողնելու հնարավորության վրա, հայտնում է WABetaInfo պորտալը։ WhatsApp-ում այդ ստատուսները նման են Instagram-ի պատմություններին, որտեղ օգտատերերը կարող են հրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր:

Նոր ստատուսները դիտելիս օգտատերերը պատասխանի տողի վերևում կունենան ութ էմոջի: Բովանդակությանն արձագանք թողնելու համար հարկավոր է սեղմել դրանցից մեկի վրա, զմայլիկը կուղարկվի որպես սովորական հաղորդագրություն:

Հաղորդվում է, որ ապագա թարմացումների ժամանակ կփոխվի ստատուսներին արձագանքելու ինտերֆեյսը։ Առայժմ գործառույթը մշակման փուլում է և հասանելի է միայն թեստավորողների համար:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին