Արտաքին 4 տարի առաջ - 15:22 28-04-2022

ԱԴԾ-ն հաղորդել է Սիմֆերոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչությունը կանխելու մասին

Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Ղրիմում տղամարդու ձերբակալության մասին, որն, ըստ գերատեսչության, ահաբեկչություն էր նախապատրաստում Սիմֆերոպոլի առևտրի կենտրոնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
ԱԴԾ-ի տվյալներով, ձերբակալվածը Ուկրաինայի ծովային հետևակի նախկին զինծառայող է, «նեոնացիզմի կողմնակից»։ Գերատեսչությունը պնդում է, որ նա պատրաստվում էր պայթյուն և հրկիզում կազմակերպել առևտրի կենտրոնում «Ազով գնդի ազգայնականների ցուցումով»։
ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ ձերբակալվածի բնակության վայրում հայտնաբերել և առգրավել են ինքնաշեն ռումբ և դրա պատրաստման բաղադրիչներ, ինչպես նաև ծայրահեղական գրականություն և «նամակագրություն ուկրաինացի արմատականների հետ՝ ծրագրվող ահաբեկչության վերաբերյալ»:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու և ապօրինի պայթուցիկ սարքեր պահելու հոդվածներով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները