Արտաքին 4 տարի առաջ - 21:36 27-04-2022

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա. ԱՄՆ Պետդեպը՝ TRT Haber-ին

Թուրքիայի պետական լրատվական հեռուստաընկերությունը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում ցեղասպանություն եզրույթի օգտագործման հետ կապված հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

«TRT Haber»-ի հարցումը եղել է այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է Բայդենը հայտարարում, որ «Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերը որպես «ցեղասպանություն» սահմանելու հարցը թողնելու են փաստաբանների միջազգային հետաքննությանը, երբ նա 1915 թ. դեպքերը բնորոշում է որպես «ցեղասպանություն»»։

Թուրքիայի պետական լրատվականի փոխանցմամբ, Վաշինգտոնը որպես հիմնավորում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցները։

«Նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են ըստ այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցների, և այդ արձանագրումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին»,-նշվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։

Դրանում միաժամանակ ընդգծվել է, որ 1915 թ-ից սկսված Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործողությունները տեղավորվում են 1948 թ․ «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայում առկա ցեղասպանության սահմանման մեջ։ Շեշտվել է, սակայն, որ 1951 թ․ ուժի մեջ մտած այդ կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները հետադարձ ուժով չեն կարող կիրառվել, քանի որ ցեղասպանություն տերմինը չի եղել այն ժամանակ, երբ տեղի են ունեցել դեպքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի