Արտաքին 4 տարի առաջ - 19:32 27-04-2022

Վլադիմիր Պուտինը սպառնացել է Արևմուտքին կայծակնային հարվածներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը «կողքից» միջամտի Ուկրաինայի իրավիճակին և անընդունելի ռազմավարական սպառնալիքներ ստեղծի Ռուսաստանի համար, վերջինս «կայծակնային հարվածներ» կհասցնի։

Նա նշել է, որ ռազմավարական սպառնալիքի դեպքում կայծակնային հարվածների հետ կապված բոլոր որոշումներն ընդունված են։ Պուտինն այդ հարվածներն անվանել է «պատասխան-հանդիպակաց»։

Այս տերմինն օգտագործվում է ռազմական դոկտրիններում՝ կապված միջուկային զենքի կիրառման հետ։ Նման հարվածը հասցվում է այն պայմաններում, երբ հակառակորդի կողմից հարձակումը հաստատված փաստ է, բայց դեռևս էական վնաս չի հասցրել պաշտպանվող կողմին (օրինակ՝ ռազմավարական հրթիռների արձակումից հետո, բայց նախքան թիրախները խոցելը):

Ռուսաստանի նախագահը հստակ չի ասել, թե որ թիրախներին և ինչ զինատեսակներով կարող են կայծակնային հարվածներ հասցվել։ Նա ուղղակիորեն չի խոսել միջուկային զենքի մասին։

Պուտինը նաև չի ասել, թե ինչ նկատի ունի անընդունելի ռազմավարական սպառնալիքներ ասելով։ Ռուսական ռազմական դոկտրինը նախատեսում է, որ Ռուսաստանն առաջինը կարող է միջուկային զենք կիրառել իր դեմ ագրեսիայի դեպքում, որը սպառնում է պետության գոյությանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները