Արտաքին 4 տարի առաջ - 11:42 21-04-2022

Մակրոնն ու Լը Պենը տարակարծիք են ԵՄ կազմում Ֆրանսիայի ապագայի հարցում

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը բանավիճել են Ֆրանսիայի և Եվրամիության ապագայի շուրջ։ Երկրի գործող ղեկավարն ընդգծել է ԵՄ-ում ավելի սերտ ինտեգրման անհրաժեշտությունը, իսկ «Ազգային միավորում» կուսակցության թեկնածուն նրան մեղադրել է «Ֆրանսիայի ինքնիշխանությունը եվրոպականով փոխարինելու» փորձի մեջ։
«Մեզ ավելի ուժեղ, ավելի ինտեգրված Եվրոպա է պետք: Առաջընթաց գրանցելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահության վրա հիմնված ֆրանս-գերմանական զույգ: Դա այն է, ինչ մենք կարողացանք անել կանցլեր (Անգելա) Մերկելի և այսօր արդեն կանցլեր (Օլաֆ) Շոլցի հետ: Կարծում եմ, որ սա ճիշտ գիծ է երկրի համար»,- պնդել է Մակրոնը։
Գործող նախագահի կարծիքով, ընդհանուր քաղաքականությունն առողջապահության ոլորտում նպաստել է կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը, իսկ ԵՄ ապագա «ֆինանսական համերաշխության» փաթեթները պետք է օգնեն հաղթահարել դրա հետևանքները։ Նա նաև հնարավոր է համարել համագործակցության երկրների միջև «պարտքերի փոխադարձ մարման» պրակտիկայի ներդրումը։ «Մենք պետք է անկախ լինենք էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտում, դրա համար մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ և փոխկապակցված Եվրոպա»,- ասել է Մակրոնը։
Միաժամանակ նա Լը Պենին մեղադրել է Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու ձգտման մեջ։ «Ազգային միավորման» թեկնածուն ի պատասխան հիշեցրել է, որ վաղուց այդ նպատակին չի ձգտում: «Ես այս քարոզարշավի շրջանակում բազմիցս ասել եմ, որ ձգտում եմ բարեփոխել Եվրամիությունը՝ այն եվրոպական ազգերի միության վերածելու համար, և ոչ թե լքել այն»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ