Ներքին 4 տարի առաջ - 21:15 15-04-2022

ՌԴ և ՀՀ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարարբերությունների շուրջ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։

«Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար