Ներքին 4 տարի առաջ - 23:46 11-04-2022

Վանաձորում չագուչով վազել են դանակավորի հետևից

Ոստիկանության հաղորդմամբ, Վանաձորում մի քաղաքացի մուրճով վազել է մեկ այլ քաղաքացու հետևից: Ընդ որում՝ ոստիկանությունն այնքան մանրամասնորեն է նկարագրել դեպքը, որ տպավորություն է, թե կատակերգական ֆիլմի սցենար է:

Ստորև հաղորդագրությունը. «Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։ Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում՝ բռնե՛ք: Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը: Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել