Արտաքին 4 տարի առաջ - 13:02 07-04-2022

ԱՄՆ-ը նույնականացնում է Բուչայում հանցագործություններ կատարած ռուսաստանցի զինծառայողներին. CNN

Միացյալ Նահանգները կարծում է, որ երկրի հետախուզությունը կկարողանա նույնականացնել Բուչայում հանցագործություններ կատարած ռուսական ստորաբաժանումներին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցչին հղումով։
Պաշտոնյայի խոսքով, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելը «չափազանց կարևոր առաջնահերթություն է» ԱՄՆ հետախուզական գործակալությունների համար:
Նա պարզաբանել է, որ բոլոր հասանելի գործիքների կիրառման միջոցով տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը շարունակվում է իրավիճակի մասին առաջին հաղորդագրությունների ստացման պահից, և հատուկ ծառայությունները կասկածյալների շրջանակն աստիճանաբար «սեղմում են»։
Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ը կհրապարակի իր բացահայտած տվյալները, թե դա կթողնի Ուկրաինայի հայեցողությանը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է