Արտաքին 4 տարի առաջ - 17:00 06-04-2022

Ուկրաինայում զոհված ռուս զինվորականների 20%-ը սպաներ են. BBC

Ապրիլի 5-ի դրությամբ ռուսական պաշտոնական աղբյուրներում հրապարակվել են Ուկրաինայում զոհված առնվազն 1083 ռուս զինծառայողների անունները։ Նրանցից 217-ը սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչև գեներալ, իսկ դա 20 տոկոսից ավելին է, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կորուստների վերաբերյալ տվյալները հեռու են ամբողջական լինելուց։ Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն կորուստների մասին հայտնել է մարտի 25-ին՝ հաղորդելով 1351 զինծառայողի մահվան մասին։ Ուկրաինայի Զինված ուժերը սպանված ռուս զինվորականների թիվը շատ ավելի են համարում՝ 18300: Շարունակվող ռազմական ​​գործողությունների պայմաններում չափազանց դժվար է հաստատել կորուստների տվյալները։

Այժմ ՌԴ ռազմական գերատեսչության կորուստների ցուցակներում կա 10 գնդապետ, 20 փոխգնդապետ, 31 մայոր և 155 կրտսեր սպա։ Կիևը նաև պնդում է, որ յոթ ռուս գեներալներ արդեն մահացել են, սակայն Մոսկվան միայն հաստատել է գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու մահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում