Ներքին 4 տարի առաջ - 21:18 05-04-2022

Պետք է բացառել առանց ՀՀ-ի հետ հուսալի ցամաքային կապի՝ Արցախի անկլավային վիճակը. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց, որ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ արժեքներ են, որոնցից ոչ մի քայլ նահանջ չի լինելու։

«Այս արժեքների պաշտպանությունն է եղել միշտ մեզ հետ։ Այս արժեքներն են մեր բոլորի քաղաքացիական պարտքի և մեր քաղաքական գործունեության հիմնասյունը»,- նշեց նա։

Մկրտչյանի խոսքով, հանրահավաքի մասնակիցները հավաքվել են մի գաղափարի շուրջ՝ մերժելու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջարկվող օրակարգերը։

«Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, ազատազրկման դատապարտվածներին։ Իր զորքերը պետք է հեռացնի ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի համապատասխան հատվածից՝ վերադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրության դիրքերին։

Պետք է բացառել առանց ՀՀ-ի հետ հուսալի ցամաքային կապի՝ Արցախի անկլավային վիճակը։ Բացառել ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում՝ սահմանագծման և սահմանազատման ցանկացած գործընթաց։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ իրողությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան