Արտաքին 4 տարի առաջ - 14:18 04-04-2022

Լեհաստանի վարչապետը Ռուսաստանն անվանել է «տոտալիտար ֆաշիստական ​​պետություն»

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ երկրներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որը նա անվանել է «տոտալիտար ֆաշիստական ​​պետություն»։ Մորավեցկին, ելույթ ունենալով Վարշավայում, կարծիք է հայտնել, որ ռուս զինվորականները «ցեղասպանություն» են իրականացրել Ուկրաինայում՝ որպես օրինակ բերելով հարյուրավոր խաղաղ բնակիչների մահը Կիևի մարզում, մասնավորապես՝ Բուչա քաղաքում։

Մորավեցկու խոսքով, անհրաժեշտ են «վճռական գործողություններ»՝ «կոտրելու համար Պուտինի ռազմական մեքենան»։ Լեհաստանի վարչապետի առաջարկած միջոցառումների թվում են ոչ միայն կալանավորումը, այլև Եվրոպայում ռուսական բանկերի և օլիգարխների ունեցվածքի բռնագրավումը, ինչպես նաև ռուսական էներգակիրների ներմուծման էմբարգոն։

Մորավեցկին նաև հայտարարել է ռուս հասարակության դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին, ներառյալ բոլոր ռուսների համար վիզաների տրամադրման արգելքը, բացառությամբ նրանց, ովքեր, ինչպես ինքն է ասել, «փախչում են այդ ֆաշիստական ​​երկրից»: Լեհաստանի վարչապետը կոչ է արել նաև պատժամիջոցներ կիրառել «Եդինայա Ռոսիա» կուսակցության բոլոր անդամների նկատմամբ (վերջին տվյալներով՝ նրանց թիվը 2 միլիոնից ավելի է)։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին