Ներքին 4 տարի առաջ - 16:17 03-04-2022

Անձրև, ջերմաստիճանի բարձրացում, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հայաստանի տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով»,- տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:



Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ն սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ