Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:32 02-04-2022

Մեր բանակը այնքան հզոր էր, որ 3 տարի ինքնահոսով, իներցիայով առաջ էր ընթանում

Ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի հիշատակի տարելիցին, պատերազմի մասնակիցների հարազատները խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, որ թուրքերին չենք ներում, պատրաստ չենք թուրքի հետ բանակցել և մեր տղաների գործը, սկսած 90-ականներից, թույլ չենք տալու զրոյացնել»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Արդեն չորրորդ տարին կլրանա, որ ես ապշած եմ, թե մեր ազգային զարթոնքի մասնակիցները ո՞ւր են։ Ժողովուրդը քանդեց մեր երկիրը։ Ազգային արժեքները ոտքի տակ դրվեցին, սրբությունները ոտնահարվեցին։ Ես հիմա զարմանում եմ, թե նախկինում մեր բանակը ինչքան ամուր էր, որ 3 տարի ինքնահոսով, իներցիայով առաջ էր ընթանում, քանի որ այս ոչուփուչ, թշնամական իշխանությունը առաջին օրից հարվածեց բանակին։ Ինչքան հզոր էր մեր բանակը, որ այդքան դիմացավ և կռվեց 4 պաշտոնական պետության բանակների դեմ։ Ես մեղադրում եմ մեր ժողովրդին։ Փաշինյանը ասում է՝ ժողովուրդը մեզ ձայն է տվել, ինչ ուզենք՝ կանենք. գլուխդ պատին ես տվել, պատն էլ՝ գլխիդ»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ազատագրության շարժման ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի

Ձեզ գուցե հետաքրքրի