Արտաքին 4 տարի առաջ - 15:22 30-03-2022

Մեր օրացույցում Ստալինգրադներ չկան և չպետք է լինեն. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների թեմային, ասել է. «Դրականն այն է, որ ուկրաինական կողմն առնվազն սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այժմ մեզ չէր հաջողվում դրան հասնել։ Սա դրական գործոն է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա առայժմ շատ խոստումնալից, բեկումնային բան չենք կարող ասել։ Դեռ շատ, շատ երկար աշխատանք կա անելու»:

Ինչ վերաբերում է «մինչև վերջ գնալու» կոչերին, Պեսկովն ասել է. «Մեր օրացույցում Ստալինգրադներ չկան և չպետք է լինեն: Եվ ամենակարևորը՝ այստեղ չպետք է տեղ ունենան զգացմունքները: Բանակցություններով զբաղվում են պրոֆեսիոնալները, նրանց պետք է վստահել։ Ռուսական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն տրամաբանական է, ունի ամուր հիմքեր, և այս դիրքորոշումը չի փոխվել։ Շարունակում ենք աշխատել, իսկ էմոցիաները թողնենք մեր ոչ ընկերներին»։

Անդրադառնալով Ղրիմի ճակատագրին առնչվող լրագրողների հարցին՝ Պեսկովը նշել է. «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մասն է, և մեր Սահմանադրությամբ՝ մենք որևէ մեկի հետ չենք կարող քննարկել ՌԴ տարածքների ճակատագիրը, ռուսասկան տարածաշրջանների ճակատագիրը, դա բացառված է, դա գրված է մեր Սահմանադրության մեջ։ Իսկ բանակցությունների ինչ-որ նրբություններ ձեզ հետ չենք քննարկի, չենք պատմի»։

Ուկրաինայի առաջարկած անվտանգության երաշխավոր երկրների վերաբերյալ հարցը Պեսկովը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով դիմել ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն։ «Իմ գործընկեր Մեդինսկին այսօր լրացուցիչ տեղեկություն կհայտնի, կարող եք դիմել նրան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ