Միտք 4 տարի առաջ - 12:38 27-03-2022

Անկախ մեղավոր ու անմեղից՝ մենք մեր երկիրն ենք մաս-մաս կորցնում

44 օրյա պատերազմում կրած պարտության համար մեր իշխանությունները մեղավոր փնտրելու մեղքը գիտակցելու կարիք չունեին, անմիջապես մատնացույց արեցին նախկիններին: Նրանց ստեղծած բանակն էր, նրանց ձեռք բերած զենքն ու զինամթերքն էր, նրանց կահավորած դիրոերն էին: Նրանք էին, մենք չէինք: Այս պատերազմում ներկա էին նախկինները, մենք բացակա էինք: Իսկ այսօր Արցախում տիրող պատերազմական իրավիճակի համար նույն մատը, որ մեկ անգամ կարծես թե հաջողություն ունեցավ, երկրորդ անգամ արդեն ուղղում են ռուս խաղաղապահների վրա՝ հավանաբար նույն հաջողության ակնկալիքով: Դարձյալ անմեղն իրենք են: Շատ պարզ հարց է առաջանում, սրանք ղեկավա՞ր են, թե՞ դատավոր: Բայց մի նրբություն կա, դատավորը դատում է մեղավորին և դրա հետ արդարանելով չի ճանաչում իր անմեղությունը: Սրանք մեղավոր փնտրելով՝ առաջին հերթին գտնում են անմեղ, և այդ անմեղն անշեղորեն իրենք են:
Իսկ Հայաստանի Հանրապետությունից, երբ թշնամի հարևանը պարբերաբար տարածքներ է իրենով անում, այդ դեպքում անմիջապես մեղավոր չեն փնտրում, առաջին հերթին մատնացույց են անում անմեղին, և այդ անմեղը Ադրբեջանն է: Մարդիկ իրենց տեղն են վերադառնում, ինչ է, հանցա՞նք են գործում: Այ, հանցանք նախկիններն են գործել, որ մեր խեղճ ու կրակ հարևաններից խլել են իրենց ճանապարհը, արոտավայրն ու բնակավայրը: Սրանաք այսօր էլ ձեռնպահ են մնում գնահատական տալուց: ԱԺ նախագահն ասում է՝ ամեն րոպե բան է փոխվում, թող բան լինի, նոր ասեմ: Հետաքրքիր է, թե էլ ի՞նչ պիտի լինի, Արցախում ադրբեջանցիները գյուղ են գրավել և բնակիչներին տներից քշել: Իսկ վարչապետն ասում է, թե ինչքան էլ սադրի Ադրբեջանը, մենք խաղաղության դարաշրջան ենք բացելու: Ո՞ւմ հետ, Ադրբեջանի հետ: Պարտվածը հույս ունի, թե հաղթողին կթելադրի, որը շարունակում է պատերազմել և տարածքներ գրավել: Որի խաղաղության գինը Արցախին և Հայաստանին ամբողջովին տիրելն է:
Անկախ մեղավոր ու անմեղից, նախկին ու ներկայից, ռուս խաղաղապահից ու հայ դիրքապահից, մենք մեր երկիրն ենք մաս-մաս կորցնում: Մենք մեզ ու մեր մի պատառ հողը պաշտպանելու փոխարեն՝ պատերազմը գցում ենք սրա ու նրա գրպանը: Բայց դրանից մեր պարտությունը դարձյալ պարտություն է մնում և շարունակվում: Մեղավորն ու անմեղը պատմությունը կորոշի, իսկ մինչ այդ երկիր է պետք պահել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ