Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:44 23-03-2022

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում փլուզման դեպքեր են գրանցվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում մարտի 23-ին նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր:

ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:

Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:

ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:

Հասցված վնասների չափը ճշտվում է:

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան