Խոսք 4 տարի առաջ - 14:37 20-03-2022

Մարդ հայրենիքի համար կռվում է այն ժամանակ, երբ կորցնելու ինչ-որ արժեք կա. Շուշիից տեղահանված

Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր անտառի միջով ոտաբոբիկ փախել են Շուշիից։ Նրանք չեն իմացել, թե ինչ է կատարվում։ Շուշիի քաղաքացիական բնակչությունը անտեղյակ էր կատարվող իրադարձություններից։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Շուշիից բռնի տեղահանված Աշոտ Հարությունյանը։ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 6-ին՝ չմտածելով, որ պատերազմը այսպիսի ավարտ կունենա։

«Ես մեքենայով քաղաքից դուրս գալիս տեսնում էի նահանջող բանակին, որը քայլելով իջնում էր Ստեփանակերտ։ Մեքենան կանգնեցրել եմ՝ ասել. տղե՛րք, տարածքը ինձ ծանոթ է, ես կարող եմ աչքերս փակ ձեզ տարածքը ցույց տամ, եկեք այստեղ դիրք բռնենք, պաշտպանվենք։ Մարդիկ ասել են, որ մենք հրամանատար չունենք, և մեզ ասված է, որ մենք իջնենք Ստեփանակերտ։ Սա միայն ես չեմ ասում։ Պետք է պարզել՝ ովքե՞ր են եղել այնտեղ, ինչո՞ւ է Շուշիի ՀՕՊ-ը ամսի 3-ին շտապ դուրս բերվել Շուշիից»,- oragir.news-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։

Շուշից տեղահանվածը մեզ հետ զրույցում խոսեց նաև իրենց կարգավիճակի, ցուցաբերված աջակցության և պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին