Արտաքին 4 տարի առաջ - 20:25 19-03-2022

Պուտինը նշել է Զելենսկիի հետ հանդիպման պայմանները․ Էրդողանի խոսնակ

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի ղեկավարը նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման պայմանները։
Այդ մասին գրում է CNN-ը։
Զրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ Զելենսկու հետ բանակցություններից առաջ անհրաժեշտ է լուծել որոշակի հարցեր, մասնավորապես. ուկրաինայի չեզոքություն, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամությունից, զինաթափում և անվտանգության փոխադարձ երաշխիքներ ավստրիական մոդելի համատեքստում, «ապաազգայնացում», Ուկրաինայում ռուսաց լեզվի օգտագործման խոչընդոտների վերացում. Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինի խոսքով՝ Պուտինը նաև պահանջում է ճանաչել Ղրիմի և ԼԴԺՀ-ի բռնակցումը։
«Եթե առաջին չորս հոդվածների մասով համաձայնություն ձեռք բերվի, ապա առաջնորդների մակարդակով հնարավոր կլինի քննարկել հինգերորդ և վեցերորդ հոդվածները»,- ասել է Կալինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ