Մամուլ 4 տարի առաջ - 09:07 19-03-2022

Կադրային փոփոխություններ կառավարությունում. Ովքեր են հեռանալու նախարարի պաշտոնից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության կազմում առաջիկայում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Հիշեցնենք, որ նախ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո թափուր նախարարական պորտֆել կա՝ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։

Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու անհագ ցանկություն է դրսեւորել առողջապահության նախկին նախարար, ներկայում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղումներով մտադիր է նոր շունչ հաղորդել իր ղեկավարած կաբինետին։ Քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարի փոփոխությունը։ Այդ մասին, իհարկե, վաղուց կային քննարկումներ, եւ ԱԻ փոխնախարար Արմեն Փափուխչյանը հենց այդ նպատակի համար էլ ժամանակին նշանակվեց այստեղ։ Հիմա կարծես մոտեցել է այդ ծրագրի իրականացման պահը։

Խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարարի՝ Վահան Քերոբյանի հեռանալու մասին, որն օր չկա, որ սկանդալի մեջ չհայտնվի։ Անցած շաբաթ էլ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստին ներկայացել էր ոչ այնքան ադեկվատ վիճակում, եւ ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանին բողոքել են Քերոբյանի պահվածքից, անպատրաստ վիճակից։ Չի բացառվում նաեւ, որ պաշտոնին հրաժեշտ տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար