Ներքին 4 տարի առաջ - 20:38 16-03-2022

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է ԱԶԲ-ում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նախարարն իր խոսքում կարեւորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձեւավորված կառուցողական փոխգործակցության համար:

Շեշտելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարեւոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար, նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ Հայաստանի համար կարեւորագույն ծրագրերում: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:

Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է եւ Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերներից մեկն է:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին