Ներքին 4 տարի առաջ - 12:30 10-03-2022

Վարչապետը հաջող է համարում Ֆրանսիա կատարած աշխատանքային այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում օգտագործել հայ-ֆրանսիական համաժողովի արդյունքները և նոր լիցք հաղորդել Ֆրանսիա-Հայաստան տնտեսական համագործակցությանը և ոչ միայն։ Մարտի 10-ին Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, ՀՀ վարչապետը նշեց, որ այնտեղ բազմաշերտ օրակարգ են ունեցել։

«Մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և աշխատենք նաև տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Փարիզյան այցի ընթացքում բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկել են հարցերի լայն շրջանակ` ընդգծելով Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Վարչապետը նաև ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Եվրամիություն-Հայաստան համագործակցության հարցերը և հարցը, թե ինչպես կարող են առավել արդյունավետ շարունակել համատեղ ծրագրերի իրականացումը։

«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այդ այցը բավականին հաջող էր և պետք է աշխատենք դրա օրակարգի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար